SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նոյեմբերի 2-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղում տուն է այրվում, որտեղ կա նաև վիրավոր քաղաքացի:
Դեպքի վայր են ժամանել Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Մելքոնյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։