ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում պատմել է Ռուսաստանում վարած իր բանակցությունների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին մայիսի 13-ին հաղորդել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը:

 

 

Քերին նախօրյակին Սոչիում բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

 

 

«Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է անցկացրել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Ջոն Քերին Պյոտր Պորոշենկոյին հայտնել է Ռուսաստանում վարած իր բանակցությունների մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, զրուցակիցները համաձայնեցրել են հետագա գործողությունները Դոնբասի իրադրության ապաէսկալացման համար և քննարկել այն քայլերը, որոնք կողմերը պետք է կատարեն Մինսկի պայմանավորվածությունների ամբողջական կատարման համար: