Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոնը անդրադարձել է  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի՝ Հայաստան կատարած այցին։

 

«Հաճելի է տեսնել, որ Յենս Ստոլտենբերգը Երևանում վերահաստատում է ՆԱՏՕ-ի ու Հայաստանի միջև գործընկերությունը և ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մենք պետք է շարունակենք աշխատել այդ հարաբերություններն ամրապնդելու, Հայաստանի և Արևմուտքի միջև համագործակցությունն ընդլայնելու և Կովկասում կայունություն ապահովելու համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Փալոնը։