Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբծննդյան "Urbi et Orbi" («Քաղաքին եւ աշխարհին») ուղերձում Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հույս Է հայտնել:
«Հարկավոր Է գտնել եղբայրական հարաբերությունների եւ հաշտության վերականգնման ուղին»,-ասել Է նա՝ Վատիկանում դիմելով իր հոտին, հավելելով, որ «շատերն են տառապում Ուկրաինայում»:
Քահանայապետը հույս Է հայտնել, որ հակամարտությունները կլուծվեն նաեւ աշխարհի մյուս մասերում, մասնավորապես, Մերձավոր Արեւելքում: «Հարկավոր Է խաղաղության հասնել ամբողջ Մերձավոր Արեւելքում՝ սկսած այն վայրից, որտեղ ծնվել Է Հիսուսը»,-ասել Է Ֆրանցիսկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: