ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ զրույցի ժամանակ ընդգծել է, որ ՌԴ-ն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ուկրաինական կողմին դրդի ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը' հղում կատարելով ՌԴ արտգործնախարարությանը, Լավրովն ԱՄՆ-ին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը ուկրաինական իշխանությունների վր ա, որպեսզի կարողանա նրան հետ պահել ճգնաժամը ռազմական սցենարով լուծելու տարբերակից:
Քերին Լավրովի հետ զրույցում առաջարկել է ընդլայնել ուկրաինական ճգնաժամի շուրջ բանակցությունների շրջանակը:
Ուկրաինայում իրավիճակի սրացումը երկրի հարավ-արևելքում ուկրաինացի ուժայինների կողմից անընդհատ կրակահերթերի արձակման պատճառ է դարձել, ինչը կոպտորեն խախտում է մինսկյան համաձայնությունները: