ԱՊՀ տարածքում, ինչպես և ցանկացած այլ տարածաշրջանում, հակամարտությունները կարող են կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով, քաղաքական-դիվանագիտական և այլ ոչ ռազմական միջոցներով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Պետական Դումայում «Կառավարական ժամի» ժամանակ ունեցած ելույթում:
«Դա վերաբերում է և ներուկրաինական ճգնաժամին, և Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի խնդիրներին: Կարևորը՝ պետք է հարգել կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, թույլ չտալ դրանց վերանայում: Վստահ ենք, որ բոլոր այդ ճգնաժամային իրավիճակներն ավելի հեշտ կլիներ կարգավորել, եթե հաղթահարվեին համակարգային արատները համաեվրոպական համագործակցության ոլորտում, վերացվեին պահպանվող բաժանարար գծերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հայտարարել է Լավրովը: