Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է խստորեն հետևեն հրադադարի մասին համաձայնագրին՝ հակամարտության համապարփակ խաղաղ կարագավորում ապահովելու համար: Այս մասին haqqin.az-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մեր՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի դիրքորոշումը հետևյալն է. հակամարտող կողմերը պետք է խստորեն հետևեն հրադադարի համաձայնագրին՝ հակամարտության համակողմանի խաղաղ կարգավորման հասնելու համար: Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով»,- ասել է նա՝ մեկնաբանելով շփման գծում շարունակվող լարված իրավիճակը։