Սիրիայի հակամարտությունը կարող Է կարգավորվել, եթե ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կատարի իր նախընտրական խոստումը եւ բարելավի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը իտալական հեռուստատեսության «Հինգերորդ ալիքի» լրատվական ծառայությանը տված հարցազրույցում: Պետության ղեկավարի պատասխանների տեքստը դեկտեմբերի 29-ին տարածել է նրա վարչակազմը: Հարցին՝ Թրամփի իշխանության գալը կփոխի արդյոք ԱՄՆ-ի դերը Մերձավոր Արեւելքում, Ասադը հայտարարել է.
«Մենք, ավելի շուտ, զգուշավոր լավատեսություն ունենք, որովհետեւ մենք չգիտենք՝ Թրամփն ինչ քաղաքականություն կվարի տարածաշրջանում, ինչպես նա կվարվի ԱՄՆ-ում գործող տարբեր լոբբիների հետ, որոնք դեմ ենք Սիրիայում որեւԷ լուծմանը եւ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններին»:«Բայց մենք կարող ենք ասել, որ լավատեսությունը մասնակիորեն կարող է կապված լինել Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների բարելավման հետ»,- ասել է Սիրիայի նախագահը:
«Եթե այդ երկու մեծ տերությունների միջեւ լավ հարաբերություններ լինեն, ապա աշխարհի մեծ մասը, այդ թվում՝ ոչ մեծ երկրները, ինչպես, օրինակ, Սիրիան, դրանից օգուտ կստանան,- հավելել է Ասադը:- Այդ առումով մենք կարող ենք ասել, որ Սիրիայում լուծում կգտնվի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: