Ուկրաինան, գուցե, ստիպված լինի զիջել իր տարածքի մի մասը Ռուսաստանին, որպեսզի մարտերը դադարեցվեն, ասել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Reuters գործակալության հարցազրույցում։
Նախկին նախագահի խոսքով, եթե ինքն իշխանությունում լիներ, «ամեն ինչ բանակցությունների առարկա կլիներ»։ Ընդ որում՝ ուկրաինացիները, որոնք պաշտպանում են իրենց հողը, «ավելի մեծ հավանության են արժանի», ավելացրել է Թրամփը։
«Ես կարծում եմ, որ նրանք իրավունք ունեն իրենց թողնել մեծ մասն այն բանի, ինչին արժանի են, եւ ես կարծում եմ, որ Ռուսաստանը դրան կհամաձայներ։ Լավ միջնորդ կամ բանակցող է պետք, որը մենք հիմա չունենք»,- ասել է Թրամփը։
Ամենագլխավորը, որը պետք է ԱՄՆ-ն անի այժմ, Ռուսաստանին եւ Ուկրաինային ի մի բերելն ու հաշտեցնելն է, կարծում է ԱՄՆ նախկին նախագահը։