Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամադ Ռեիսին:

 

«Իրանի պաշտոնական դիրքորոշումը հակամարտությունների, մասնավորապես, ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, հստակ է՝ բոլոր հարցերը պետք է լուծում ստանան խաղաղ բանակցությունների միջոցով' միջազգային ընդունված նորմերի հիման վրա»,- ասաց դեսպանը և հավելեց, որ Իրանը նույնպես պատասխանատվության զգացում ունի տարածաշրջանային անվտանգության և խաղաղության պահպանման հարցում: