Ադրբեջանը և Հայաստանը պարտավորվել են Եվրոպայի խորհրդի առջև իրենց տարածքում մարդու իրավունքների պահպանման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում: «Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽ անդամ են: Երկու երկրներն էլ պարտավորվել են մեր կազմակերպության առջև լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Եվ երկու երկրներն էլ պարտավոր են կատարել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան», - ասել է նա: «Այս տարածքում մարդու իրավունքների հարգումը կարևոր իրավական պարտավորություն է»,-հավելել է ԵԽ գլխավոր քարտուղարը: