Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին հորդորել է սիրիական ճգնաժամի համար գտնել խաղաղ և քաղաքական լուծում, ոչ թե գնալ ռազմական ճանապարհով: «Պետք է հաղթել անտարբերությանն ու ամբողջ ուժով հռչակել, որ Սիրիայում խաղաղությունը հնարավոր է»,-հայտարարել է Պապը տեսաուղերձում՝ կապված Միջազգային Կարիտաս ընկերության բարեգործական արշավի մեկնարկի հետ: «Բոլորը պետք է ընդունեն, որ գոյություն չունի ռազմական լուծում Սիրիայի հարցում, կա միայն քաղաքական լուծում: Միջազգային հանրությունը պետք է պաշտպանի խաղաղ բանակցությունների ընթացքը, որոնք ուղղված են ազգային միասնական կառավարություն ձևավորելուն: Բոլոր ոլորտներում միավորենք ջանքերը, որ սիրելի Սիրիայում խաղաղությունը հնարավոր դառնա»,-հավելել է Ֆրանցիսկոս պապը:
Իր խոսքում Պապն առանձնահատուկ շեշտել է Սիրիայի ժողովրդի տառապանքները, որին հանդիպում են պատերազմի պատճառով: