Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատարագ է մատուցել Սեուլում, որի ընթացքում աղոթք է կարդացել Կորեական թերակղզում խաղաղության եւ վերամիավորման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Քահանայապետը Հարավային եւ Հյուսիսային Կորեաներին կոչ է արել համակվելու փոխադրաձ ներման ոգով եւ դառնալու «մեկ ընտանիք, մեկ ժողովուրդ»:
Հյուսիսային Կորեայի իշխանությունների ներկայացուցիչները մերժել են Սեուլի պատարագի հրավերը:
Ֆրանցիսկոս պապի առաջին պաշտոնական այցն Ասիա ըստ ժամանակի համընկել Է Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի համատեղ զորավարժություններն սկսվելու հետ, որոնք հարուցել են Փենյանի խիստ բացասական արձագանքը, հաղորդել Է BBC-ն: