Հռոմի Ֆրանցիսկոս պապը օգոստոսի 26-ին Վատիկանի Սբ. Պետրոսի հրապարակում 100-րդ համընդհանուր աուդիենցիան Է անցկացրել իր հովվապետության ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պապական տան պրեֆեկտուրայի տվյալներով՝ հովվապետի հետ ավանդական շաբաթական հանդիպմանը մասնակցել են շուրջ 10 հազար հավատացյալներ, որոնց թվում բազմաթիվ ուխտավորներ են եղել տարբեր երկրներից: Ոչ երկարատեւ դադարից հետո՝ կապված հուլիս-օգոստոս ամիսներին Հռոմում հաստատված անոմալ շոգ եղանակի հետ, համընդհանոր աուդիենցիան վերստին անցել Է բաց երկնքի ներքո: Բուռն ծափարահությունների ուղեկցությամբ Ֆրանցիսկոսը «պապամոբիլով» անցել Է Հռոմի կաթոլիկ եկեղեցու գլխավոր տաճարի մերձակա հրապարակով՝ օրհնելով ներկաներին:
Դիմելով հավատացյալներին՝ պապը կոչ Է արել նրանց՝ ակտիվորեն մասնակցել Աստվածային արարչագործության պահպանման աղոթքի համաշխարհային օրվան, որն առաջին անգամ Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից նշվելու Է սեպտեմբերի 1-ին:
«Մեր ուղղափառ եղբայրների եւ բարի կամքի տեր բոլոր մարդկանց համատեղ աղոթքով մենք ցանկանում ենք մեր ավանդը ներդնել բնապահպանական ճգնաժամի հաղթահարման գործում, որն ապրում Է մարդկությունը»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: