Հռոմի Ֆրանցիսկոս պապը փետրվարի 20-ին վերստին դիմել Է Ուկրաինայի զինված հակամարտության բոլորց մասնակիցներին՝ հորդորելով կատարել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ պահպանել հրադադարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

Վատիկանի Առաքելական պալատում ընդունելով Ուկրաինայում գործող կաթոլիկական տարբեր եկեղեցիների եպիսկոպոսներին, քահանայապետը մտահոգություն Է հայտնել այն բանի կապակցությամբ, որ այդ երկիրն արդեն երկար ամիսներ վերածվել Է «սուր հակամարտության» ասպարեզի, որը շարունակվում Է բազմաթիվ անմեղ կյանքեր խլել եւ «վիթխարի տառապանք պատճառել ամբողջ բնակչությանը»:

 

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Ֆրանցիսկոսը հայտարարել Է, որ շարունակում Է աղոթել զոհվածների համար եւ Տիրոջը խնդրում Է խաղաղություն շնորհել Ուկրաինային: «Հորդորում եմ բոլոր շահագրգիռ կողմերին՝ կատարել ընդհանուր համաձայնությամբ ձեռք բերված պայմանավորվածույթունները եւ պահպանել միջազգային օրինականության սկզբունքը:

 

 

Ի մասնավորի, պետք Է պահպանվի վերջերս կնքված զինադադարը եւ պետք Է կատարվեն բոլոր մյուս պարտավորությունները, որոնք ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու նախապայմանն են»,-ընդգծել Է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը: