Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոյեմբերի 30-ին կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այստեղ նա կմասնակցի Ստամբուլում հունական պատրիարքարանի հիմնադրման տարեդարձին նվիրված միջոցառումներին:

 

Բելգիայի եկեղեցիների միության տարածած հաղոդագրության մեջ նշվում է, որ արարողություններին մասնակցելու նպատակով Հռոմի պապն իր առաջին այցը կիրականացնի Թուրքիա: Ակնկալվում է, որ Անկարայում Ֆրանցիսկոս պապը կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այլ պաշտոնատար անձանց հետ:

 

Ստամբուլում նախատեսվող միջոցառումներին մասնակցելուց հետո Հռոմի պապը կայցելի Թուրքիայում սիրիացի փախստականների ճամբարներ: