Ապրիլի 12-ին` ժ 11-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից կմատուցվի պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

Պատարագն ամբողջությամբ, ուղիղ միացումով, կարող եք դիտել Արմենիա ՀԸ եթերում:
Հիշեցնենք, որ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական է. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել:

 

Նշենք, որ պատարագին մասնակցելու են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք։

 

 

 

Լուսանկարը` Panarmenian Photo