«Mediamall.am»   լրատվականն ամփոփում է անցնող օրը.













Վատիկանի Սբ. Պետրոսի տաճարում մեկնարկել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագը 

 

 

 

 

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում սկսվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագը, որը մատուցում է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։

Պատարագին ներկա են՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, կառավարական պաշտոնյաներ։

 

 

 

 

 

 

 

 

 

***

 

 

 

 

 

Հայոց ցեղասպանությունը հիշելը պարտադիր է. ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արյունահոսի. Հռոմի Ֆրանցիսկոս պապ

 

 

 

 

 

 

 

Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-ամյակը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արյունահոսի:

 

 


«Արմենպրես»-ի փոխանցմամբ' այդ մասին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագին ասաց Հռոմի Ֆրանցիոսկոս պապը:
«Սիրելի հայ եղբարներ և քույեր, տարբեր առիթներով սահմանել եմ, որ ապրում ենք պատերազմի ժամանակաշրջան, որովհետև ներկա ենք ավերածությունների խենթությանը, որոնք ցավոք այսօր շարունակվում են: Մեր քրիստոնյա եղբայրներից շատերը նաև իրենց ազգային պատկանելության համար դաժանաորն սպանվում են, գլխատվում, խաչվում, կենդանի այրվում, կամ բռնի կերպով տեղահանվում: Այսօր ևս, ցավոք սրտի, դեռ ապրում ենք մի տեսակ ցեղասպանություն, որի պատճառը համընդհանուր լռությունն է»,- ասաց Հռոմի պապը:

 

 


Նրա խոսքով'մարդկությունն անցյալ դարում երեք մեծագույն ողբերգություններ է ապրել: «Առաջինը համընդհանուր ձևով սահմանվում է որպես 20-րդ դարի համընդհանուր առաջին ցեղասպանություն, որին զոհ գնաց ձեր ազգը, ինչպես նաև հույներն ու ասորիները, զոհ գնացին նաև կանայք, ծերեր, նույնիսկ երեխաներ: Մյուս երկուսի պատասխանատուն նացիզմն ու կոմունիզմն էին, ստալինիմզը:

 

 


Թվում է թե մարդկությունը չի դադարում անմեղ արյուն սփռելուց, թվում է, թե մարդկային տանիքը մերժում է սովորել իր սխալներից և այսօր ևս տակավին կան ոմանք, որ ջանք են թափում վերացնելու իրենց նմաններին, մեղսակցությամբ նրանց, ովքեր անտարբերությամբ չեն գործում: Դեռ չենք սովորել, որ պատերազմը խենթություն է:

 

 


Սիրելի հայ հավատացյալներ, այսօր հիշոմ ենք խոցված սրտով, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-ամյակը, հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արյունահոսի»,- ասաց Հռոմի Ֆրանցիկոս պապը;

 

 

 


Պատարագի ընթացքում պապը ողջունեց և շնորհակալություն հայտնեց ներկա գտնվելու համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի: Պապը ողջունեց նաև իր եղբայր պատրիարք եպիսկոպոսներին'Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ին: «Ողջունում եմ այն համոզմունքով, որ չարիքը չի գալիս բարի Աստծուց, այլ արդյունքն է մարդկային դաժանության: Երբեք դաժանությունը չպետք է արդարացվի Աստծու անունով: Մեր աչքերը հառենք բարձրայրալին, ով հաղթել է չարիքին և մահվան»,- իր խոսքը եզրափակեց Հռոմի պապը:
Պատարագը շարունակվում է:

 

 

 

 

 

***

 

 

 

 

Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

 

 

 

 

 

Վատիկանում այսօր Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Նորին Սրբության հետ: Հանրապետության Նախագահը երախտագիտություն է հայտնել Սրբազան քահանայապետին' Սուրբ Պատարագի համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

***

 

 

 

 

 

Շիրակի թեմի առաջնորդը՝ Սուրբ Պետրոսի տաճարում կաթոլիկ եկեղեցու մատուցած պատարագի մասին

 

 

 

 

 

 

Կաթոլիկ եկեղեցու մատուցած պատարագը հարգանք է Հայոց ցեղասպանության նահատակների նկատմամբ: Ցեղասպանության ժամանակ, առաքելականների հետ միասին, նահատակվեցին շատ կաթոլիկ հայեր, և այն, ինչ այսօր տեղի ունեցավ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագով, փաստում է, որ կաթոլիկ եկեղեցին ևս ընդունում է Հայոց ցեղասպանությունը:

 

 

Այս մասին «Արմենպրես»-ին իր կարծիքը հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: «Այս քայլով կաթոլիկ եկեղեցին իր հարգանքի տուրքն է արտահայտում Ցեղասպանության նահատակների նկատմամբ, մանավանդ որ, նրանց թվում առաքելականների կողքին, եղել են նաև շատ կաթոլիկներ»-, նշեց սրբազանը:

 

 

Խոսելով Գրիգոր Նարեկացուն՝ Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելու մասին, սրբազանը փաստեց, որ սրանով կաթոլիկ եկեղեցին անվերապահորեն ճանաչում է Նարեկացու մեծությունը:

 

 

«Այս քայլով կաթոլիկ եկեղեցին անվերապահորեն ճանաչում է Սուրբ Նարեկացու տիեզերական մեծությունը: Նարեկացու Տիեզերական վարդապետ հռչակելն անակնկալ էր, քանի որ Նարեկացին կաթոլիկ չէր և այս քայլով՝ ոչ կաթոլիկ մի վարդապետ ճանաչվում է կաթոլիկ եկեղեցու վարդապետ, որը նշանակում է, որ իր ասածն այլևս վավերական է կաթոլիկ եկեղեցում»,- ավելացրեց Միքայել սրբազանը: