Հռոմի հեղինակավոր Վիտորիանո իտալական վերածննդի թանգարանային համալիրի կենտրոնական ցուցասրահում մարտի 5-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի, Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի, Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի, համալիրի տնօրեն Ալեսանդրո Նիկոզիայի ներկայությ ամբ կայացել է «Հայաստան. Տապանի ժողովուրդ» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, ցուցահանդեսը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Իտալիայում և Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունները՝ Մխիթարյան Միաբանության և Իտալիայի Հայերի միության հետ համագործակցությամբ:

 

Միջոցառմանը ներկա հարյուրավոր այցելուների թվում են եղել Իտալիայի քաղաքական-հասարակական գործիչներ, սենատորներ ու պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի և հայ համայնքի ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Վիտտորիանո համալիրի տնօրեն Ալեսանդրո Նիկոզիան, Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը:

 

Ցուցահանդեսը գործելու է մինչև մայիսի 3-ը: Յոթ առանձին բաժինների ցուցանմուշներն ու տեսանյութերը ներկայացնում են Հայոց ցեղասպանութան վերաբերյալ փաստագրական նյութեր, ինչպես նաև Հայաստանում քրիստոնեության ընդունումը, հայ գրերի ստեղծումը, հայ մատենագրությունը, հայկական ճարտարապետությունն ու արվեստը, հա յ և իտալացի ժողովուրդների դարավոր հարաբերություններն ու Իտալիայում հայկական մշակույթի հարուստ ներկայութունը:

 

Ցուցահանդեսի բացմանը նախորդել է Իտալիայում Հայաստանի դեսպանի, Իտալիայի նախագահի մշակութային արժեքների պահպանման հարցերով խորհրդական պրոֆեսոր Լուի Գոդարի, Իտալիայում հայտնի հայազգի դերասան Պաոլո Քեսիսողլուի մամլո ասուլիսը, որին ներկա էին 50-ից ավելի իտալական զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Դեսպան Ղազարյանն իր խոսքում նշել է, որ ցուցահանդեսի նպատակն է իտալական հասարակությանը ներկայացնել հայ ժողովրդ ի հազարամյակների պատմության դրվագները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը, որը դեսպանի բնորոշմամբ «մահափորձ էր հայ ժողովրդի ու հայկական քաղաքակրթության դեմ»: Նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը կարողացել է վերածնունդ ապրել, որի մարմնավորումն անկախ Հայաստանի Հանրապետության կերտումն էր:

 

Դեսպան Ղազարյանն անդրադարձել է նաև Իտալիայում հայկական համայնքների պատմությանը և Իտալիայի զարգացման գործում նրանց ներդրմանը: Նա նաև հիշատակել է իտալացի մի շարք ականավոր քաղաքական-հասարակական գործիչների, նրանց թվում Իտ ալիայի վարչապետ Լուիջի Լուցատիին, ֆինանսների նախարար Ֆիլիպպո Մեդային, Անտոնիո Գրամշիին, Տրապիզոնում Իտալիայի հյուպատոս Ջիակոմո Գոռինիին, ովքեր 1915-16թթ. դատապարտել են Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ կատարվող ոճրագործությունը:

 

Պրոֆեսոր Լուի Գոդարը կարևորել է ցուցահանդեսի կազմակերպումը՝ հայկական քաղքակրթությունը համարելով եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչ մաս: Նա Հայոց ցեղասպանությունը բնութագրել է որպես «մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը» և նշեց, որ իր հանդեպ գործած բռնություններին հայ ժ ողովուրդը պատասխանել է հզոր մշակույթով' մեջբերելով հայ երկու կանանց կողմից ցեղասպանության օրերին «Մշո Ճառընտիր» ավետարանի փրկության պատմությունը: Պաոլո Քեսիսողլուն հատվածներ է ընթերցել հայ ժողովրդի մասին Վիլյամ Սարոյանի խոսքերից: