Ուկրաինայի հայերի միությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Պոլտավայում կազմակերպել է ցուցահանդես:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անալիտիկան», ներկայացվել են Մեծ եղեռնի ականատեսների վկայություններ, փաստաթղթեր, լուսանկարներ, համաշխարհային մամուլում տեղ գտած հոդվածներ:

 

Ուկրաինայի հայերի միությունը նմանատիպ ցուցահանդես արդեն կազմակերպել է Կիեւում եւ Ժիտոմիրում: