Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Բուենոս Այրեսում կբացվի լուսանկարիչ Անալիա Պերոնայի «Նախնիների հետքերը» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Prensa Armenia-ն, ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ապրիլի 7-ին: Կներկայացվեն արգենտին ական մշակույթում, սպորտում եւ բիզնեսում մեծ ավանդ ունեցող հայտնի արգենտինահայերի լուսանկարները, Արգենտինայում հայկական հուշարձաններն ու եկեղեցիները, դրվագներ Հայոց ցեղասպանությանը տարելիցներին նվիրված հայ համայնքի բողոքի երթերից:

 

Պերոնան խոստովանել է, որ լուսանկարչական ցուցահանդեսը հարգանքի տուրք է Արգենտինայի հայ համայնքին: «Այս ցուցահանդեսը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սա փոքրիկ ներդրում է եւ խաղաղության կոչ»,- ասել է լուսանկարիչը:

 

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայբնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայի սի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանիեւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարվածբռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքականկառավարությանը: Առաջին հ ամաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունումապրում էին երկու միլիոնից ավել հայեր:

 

Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ.ժամանակահատվածում, իսկ մնացածները' կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել< /i> են աշխարհի երկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ 43 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլ կազմակերպություններ: