ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ զրույցում աջակցել է Ուկրաինայի արևելյան շրջաններում իրականացվող ռազմական գործողությունները՝ մեջբերելով աշխարհազորայինների անհամաձայնությունը Կիևի իշխանությունների հետ բանակցություններ վարելու հարցում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աջակցել է Ուկրաինայի արևելյան շրջաններում իրականացվող ռազմական գործողությունները: Ֆրանսիայի և ԱՄՆ առաջնորդներ Ֆրանսուա Օլանդն ու Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ են արել Ուկրաինայի հարավ-արևելքում ճնշում գործադրել ռուսամետ անջատողականների վրա, որպեսզի նրանք հնարավորինս շուտ բանակցություններ սկսեն Կիևի հետ»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ Օլանդն ու Օբաման կոչ են արել ուժեղացնել ռուս-ուկրաինական սահմանի վերահսկողությունը: