Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստում որոշում է ընդունվել երկրի արևելյան շրջաններում արտակարգ դրություն չմտցնել, քանի որ արտակարգ դրության ռեժիմն Ուկրաինայի ողջ տարածքում նախընտրական քարոզարշավի դադար կնախատեսեր: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Վիկտորյա Սյումարը:

 

«Արտակարգ դրություն մտցնել՝ ենթադրում է այդ տարածքում նախընտրական արշավի դադարեցում, որը կստեղծի կասկածներ դրա օրինական լինելու համար»,-գրել է Սյումարը Facebook-ի իր էջում:

 

Հիշեցնենք, որ երկրում նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 25-ին։