Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որ Ուկրաինայի արևելյան շրջաններում և Ղրիմում ռուսալեզու բնակչության նկատմամբ բռնություն կիրառելու դեպքում Ռուսաստանն իրեն իրավունք կվերապահի պաշտպանել սեփական շահերը: Այս մասին հայտնում է itar-tass-ը
Վլադիմիր Պուտինը նաև հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ - ի գլխավոր քարտուղար Բան Կի - Մունի հետ՝ նրան ևս հայտնելով, որ Ղրիմում բնակչության նկատմամբ զենք և բռնությունը կիրառելու դեպքում Ռուսաստանը չի կարող անտարբեր մնալ և միջազգային իրավունքի շրջանակներում կկիրառի անհրաժեշտ միջոցառումներ:
Հիշեցնենք, որ երեկ պաշտոնական հայտարարություն տարածվեց, ըստ որի Ռուսատանը ռուսական զինված ուժերը կմտցնի Ղրիմի Ինքնավար Հանրապետություն: Այս որոշումը կապված է Ուկրաինայում ստեղծված բարդ իրավիճակի, երկրում գտնվող ՌԴ քաղաքացիների կյանքին, ինչպես նաև Ղրիմում գտնվող ՌԴ ռազմական կոնտինգենտին սպառնացող վտանգի հետ: