Ռուսաստանը պետք Է փոխի Ուկրաինայի նկատմամբ ներկայիս ուղեգիծն, այլապես նա կշարունակի հանդիպել արեւմուտքի կողմից պատժամիջոցների կիրառմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 6-ին կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ-ի այս դիրքորոշումը շարադրել է նախագահ Բարաք Օբաման: Նրա գնահատմամբ՝ Ուկրաինայի ճգնաժամի շուրջը տարաձայնությունների առնչությամբ Արեւմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները «վիթխարի ճնշում եւ լարվածություն են գործում Ռուսաստանի տնտեսության վրա»: «(Ռուսաստանի) տնտեսության աճը կանգ է առել»,- կարծում է ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը:

 

Այնուհետեւ Օբաման կոչ Է արել շուտափույթ սկսելու «լուրջ բանավեճեր»՝ նպատակամղված Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարմանը եւ հասկանալ Է տվել, որ Վաշինգտոնն այս փուլում քննարկում Է Կիեւին զենքի եւ ռազմական տեխնիկայի մատակարարումների հնարավորությունը: «Եթե մենք տեսնենք ներխուժում Ռուսաստանի կողմից, դա այլ հարց կլինի: Առայժմ դա չկա: Մենք ամբողջ անհրաժեշտ օժանդակությունն ենք տրամադրում Ուկրաինայի կառավարությանը եւ զինվորականներին»,- հայտարարել Է Օբաման: «Լավագույնն, ինչ մենք կարող ենք անել Ուկրանիայի համար, ջանալն Է վերադառնալ ու» հիմնախնդրի լուծման «դիվանագիտական ուղի», ընդգծել Է Օբաման, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: