Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԱՄՆ-ն և Գերմանիան կարծում են, որ Ռուսաստանը պետք է օգտագործի իր ազդեցությունը՝ Ուկրաինայի հարավ-արևելքում դեպքերը չթեժացնելու համար ցուցարարներին համոզել դադարեցնել զինված դիմադրությունը ու խռովությունները Կիևի իշխանությունների դեմ: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցից հետո:

 

«Նախագահը բարձր է գնահատել Ժնևի քննարկումներին Ուկրաինայի կառավարության մոտեցումը ու դիրքորոշումը, ըստ որի առաջարկվում է բոլոր ուկրաինացիների իրավունքների պահպանման կառուցողական առաջարկություններ:

 

Երկու երկրի ղեկավարները նշել են նաև, որ Ռուսաստանը պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի՝ Ուկրաինայում իրավիճակի հանդարտեցման նպատակով, այդ թվում նաև պետք է օգտագործի իր ազդեցությունը տարածաշրջանում հատուկ ուժերի վրա և նրանց ստիպի վայր դնել զենքն»,-ասվում է հաղորդագրության մեջ: