Անհրաժեշտ Է, որ Ռուսաստանն օգտագործի իր ազդեցությունը եւ «ռուսամետ ուժերին» համոզի վայր դնել զենքն Ուկրաինայում: Այս հայտարարությամբ հունիսի 3-ին Վարշավայում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես Է եկել համատեղ մամուլի ասուլիսում՝ ամփոփելով Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ կայացած բանակցությունների արդյունքները:

 

Նրա խոսքով՝ Արեւմուտքը կարող Է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ այն դեպքում, եթե նա իրականացնի Ուկրաինայում իրադրության կարգավորմանը խանգարող գործողություններ:

 

Միեւնույն ժամանակ Վաշիգնտոնը հանդես Է գալիս Մոսկվայի հետ լավ հարաբերություններ հաստատելու օգտին նրա կողմից միջազգային նորմերը պահպանելու եւ ռուս-ուկրաինական լավ հարաբերություններ կառուցելու դեպքում,-նշել Է նա: «Ռուսաստանը կարեւոր երկիր Է՝ տաղանդավոր ժողովրդով եւ հսկայական տարածքով: Կարեւոր Է, որ նրանք ծանրակշիռ դեր խաղան համաշխարհային եւ տարածաշրջանային ասպարեզում»,-նշել Է Օբաման:

 

«Սակայն տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ ազատության, իրենց երկրի ապագան ընտրելու հնարավորության հիմնական նորմերը խաղաղության եւ անվտանգության անկյունաքարն են»,-հավելել Է նա: «Մենք ոչ միայն լավ հարաբերություններ ենք ցանկանում Ռուսաստանի հետ, այլեւ ակնկալում ենք ռուս-ուկրաինական լավ հարաբերություններ»,-նշել Է նախագահը:

 

«Եթե Ռուսաստանը հետեւի միջազգային նորմերին, ապա ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի համագործակցություն կլինի, իսկ այնտեղ, որտեղ դրանք խախտվեն, ՆԱՏՕ-ն դրանց պաշտպան կկանգնի»,-ընդգծել Է ԱՄՆ-ի ղեկավարը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: