Ինչպես հայտնում է Украинская правда-ն, Ուկրաինայի փոխվարչապետ Վիտալի Յարեման հայտնել է, որ ցուցարարները, որոնք երկուշաբթի գիշերը առգրավվել էին Ուկրաինայի անվտանգության ծառայության վարչության տեղի շենքը և այլ պետական նշանակություն ունեցող կառույցներ, խոստացել են վայր դնել իրենց զենքերը:

 

«Մեզ խոստացել են, որ նրանք կհանձնեն իրենց զենքերը և կազատեն տարածքը»,-ասել է Յարեման:

 

«Ի պատասխան' ես խոսք եմ տվել, որ մենք ուժ չենք կիրառի և հուսով եմ, որ մեր միջև ձեռք բերված համաձայնությունը բխում է երկու կողմի շահերից' առանց արյուն թափելու: Կարծում եմ, որ մենք ճիշտ ենք վարվել, իսկ թե ինչ կլինի հետո' կտեսնենք»,- նրա խոսքը մեջբերում է Украинская правда-ն:

 

Ավելի վաղ Ուկրաինայի արևելյան ու հարավային տարածաշրջաններ երկրի այլ մասերից ժամանել էին ոստիկանության լրացուցիչ հատուկ ստորաբաժանումներ:

 

Մի խումբ հասարակական գործիչներ «մարզի գրոմադայի» ժողով են անցկացրել մարզային վարչակազմի շենքում, որի ընթացքում հավաքվածներն անվստահություն են հայտնել Խարկովի մարզխորհրդի պատգամավորներին: Նրանց կողմից հրապարակվել է այն մարդկանց ցուցակը, ովքեր ստանձնել են մարզային խորհրդի պատգամավորների պարտավորությունները: Որոշում է ընդունվել ստեղծել անկախ պետություն, որը կկրի «Խարկովի Ժողովրդական Հանրապետություն» անվանումը: Նրանց հայտարարության համաձայն՝ այդ որոշումը ուժի մեջ կմտնի մարզային հանրաքվեում հաստատվելուց հետո: