«Հրապարակ» թերթը գրում է․

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Գրանդ քենդիի» նախկին ֆինանսիստ Գրիգոր Ավալյանը երեկ վայր դրեց մանդատը: Նա երեկ չէր մասնակցում վարչապետի ընտրության հատուկ նիստին:

 

Մեր տեղեկություններով՝ Ավալյանը կոնֆլիկտ է ունեցել համաժողովրդական շարժմանը միացած «Գրանդ քենդիի» սեփականատերեր Վարդանյան եղբայրների հետ, որոնք պարտադրել են իրենց «քվոտայով» պատգամավոր դարձած Ավալյանին քվեարկել Փաշինյանին կողմ, սակայն նա չի ցանկացել դեմ գնալ ՀՀԿ խմբակցությանը, ասել է, որ եթե մի ուժի հետ ճանապարհ է անցել, չի կարող դավաճանել նրանց:

Եթե մեկ շաբաթվա ընթացքում չհրաժարվի իր դիմումից, կզրկվի ԱԺ մանդատից։ ՀՀԿ-ում հույս ունեն, որ Ավալյանին կհաջողվի համաձայնության գալ Վարդանյանների հետ: