Քանաքեռում երեխային պատանդ վերցրած հետախուզվողը բերման է ենթարկվել ոստիկանություն:
Արաբկիր վարչական շրջանում՝ Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում երեխային պատանդ վերցրած տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ոստիկանության լրատվության վարչությունից։
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր՝ հունվարի 27-ին իրավապահները Արաբկիր վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում հետախուզվողին վնասազերծելու ժամանակ փաստի առջև են կանգնել։ Հետախուզման մեջ գտնվող անձը երեխայի է պատանդ վերցրել՝ հրաժարվելով հանձնվել ոստիկաններին։ Դեպքի վայր են մեկնել է նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը և Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արմեն Վաթյանը։