Քիչ առաջ 1in.am լրատվական կայքը տեղեկություն էր հրապարակել, թե ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը մանդատից հրաժարվելու դիմում է գրել։ Կայքի տեղեկություններով, դա կապված է այն հանգամանքի հետ, որ նա հարցազրույցներից մեկում ասել է, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ տեղի ունեցածում քաղաքական հետապնդման տարրեր է տեսնում:
ԼՈւՐԵՐ․com-ին հայտնի դարձավ, որ պատգամավորի չհամաձայնեցված արտահայտությունը առաջացրել է «Ծառուկյան» դաշինքի նախագահ Գագիկ Ծառուկյանի զայրույթը և վերջինս պարզապես հրահանգել է մանդատից հրաժարվելու դիմում գրել։
Նկատենք նաև, որ լուրը տարածվելուց հետո «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները խույս են տալիս լրագրողներից և «ձայն ձայնի տված»՝ չեն պատասխանում հեռախոսազանգերին։