Երեկ լուրեր տարածվեցին, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը դիմում է ներկայացրել և ցանկանում է լքել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:
Լուրեր.com-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հերքեց լուրերը' նշելով, որ Դավիթ Քոչարյանը չի ցանկանում լինել պատգամավոր:
«Ես ունեմ մի դիմում, համաձայն որի ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը ցանկանում է վայր դնել պատգամավորական իր լիազորությունները: Նույնաբովանդակ դիմում ապրիլի 11-ին Քոչարյանը ուղարկել է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
ՆԱ այլևս չի ցանկանում լինել պատգամավոր, բայց դրանից չի բխում, որ նա դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից»,- ասաց Զոհրաբյանը: