Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

 

Վերջինս նշեց, որ Գրիգոր Գրիգորյանն արդեն տևական ժամանակ է, ինչ ունի առողջական խնդիրներ, ինչով էլ պայմանավորված է վերջինիս բացակայությունն ԱԺ նիստերից:

 

«Այս հարցի շուրջ քաղաքական շահարկումները տեղին չեն լինի: Գրիգորյանն ունի առողջական խնդիրներ և ինտենսիվ բուժման կարիք»,- ասաց Ուրիխանյանը:

 

Նշենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի' եթե պատգամավորը մանդատից հրաժարվելու դիմումը 15-օրյա ժամկետում հետ չի վերցնում, ապա այն համարվում է ընդունված:

 

Գրիգոր Գրիգորյանը 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: