Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը դիմում է ներկայացրել պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները վայր դնելու մասին:

 

Այս մասին ԱԺ նիստի ընթացքում տեղեկացրեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Եթե երեք օրում պատգամավորը հետ չվերցնի իր դիմումը, նրա դիմումը կընդունվի»,- «Արմենպրես»-ի հ աղորդմամբ՝ նշեց նա:

 

Գրիգոր Գրիգորյանը 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ 2012թ. հունիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

 

ԲՀԿ-ում որոշել են, որ Գրիգորյանին հանձնաժողովում կփոխարինի Աբրահամ Մանուկյանը: