Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում դանակով զինված տղամարդը շարունակում է պատանդ պահել երեխաներից մեկին: Դեպքի վայրում աշխատում է ոստիկանության ողջ օպերատիվ խումբը: Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանապետի առաջին տեղեկալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: 

Այս պահին պատանդառուի հետ տարվում են բանակցություններ:

Ավելի վաղ ԼՈՒՐԵՐ.com-ը հայտնել էր, որ լարված իրավիճակ է Արմավիր քաղաքում: Մի քաղաքացի ներս է մտել Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։ 

«Արմենպրեսս» լրատվական գործակալության հետ զրույցում, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը հայտնել էր, որ հայտնի է թե ով է պատանդառուն: Նա Արմավիր քաղաքի բնակիչ է: 

ԼՈՒՐԵՐ.com-ը հետևում է տեղի ունեցող իրադարձությանը, նոր լուրեր ստացվելուն պես կհաղորդենք:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի