Այս պահին լարված իրավիճակ է Արմավիր քաղաքում: Մի քաղաքացի ներս է մտել Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։
Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ է Էդգար Ջանոյանը:
«Ահազանգ ունենք: Մանուշակ մանկապարտեզի աշխատակիցներից մեկը զանգահարել և հայտնել է, որ դանակով մտել են մանկապարտեղ և հարձակվել իրենց վրա: Օպրերատիվ խումբը դեպքի վայրում է, հանգամանքները պարզվում են»:
Թե քանի հոգի են եղել և ինչ պահանջ են ներկայացրել, այս պահին ճշտվում է։
Սոնա Հարությունյան