SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաղքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում մի քաղաքացի վիրավորում, հայհոյում է աշխատակիցներին և սպառնում փայտով կոտրել ապակիները և այն լցնել աշխատակիցների վրա:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, Երևանում բնակվող Եղիա Քոշքիլյանը իր և նախարարութան մի քանի աշխատակիցների հասցեին հնչեցրել է առողջությանը ծանր վնասվածք պատճառելու սպառնալիքներ: