SHAMSHYAN.com-ի տեղեկությունններով՝ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ 51-ամյա Բ․Ս․-ի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 6-րդ վարչության աշխատակիցներին հայտնել է, որ օրեր առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել և նույն ցանցի միջոցով շփվել է «Մարիա ․․․» անվամբ օգտատիրոջ հետ։ Ու «Մարիա ․․․» օգտատիրոջ առաջարկով՝ ինքը տեսազանգի ընթացքում ցուցադրել է իր սեռական օրգանները։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դրանից հետո «Մարիա ․․․» անվամբ օգտատերը տեսազանգի տեսագրությունը համացանցում չհրապարակելու դիմաց իրենից պահանջել է 2500 դոլար։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ «Մարիա ․․․» անվամբ օգտատիրոջ ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Բ․Ս․-ն բարձրաստիճան պաշտոնյա է, հանրապետությունում գործող հայտնի ընկերություներից մեկում փոխտնօրեն է։