Երեւանում մայիսի 19-ին մարդու առեւանգման ու բռնությամբ փող պահանջելու դեպք է արձանագրվել:

 

Քաղաքացուն շենքի բակից խաբեությամբ եւ սպառնալիքով նստեցրել են ավտոմեքենա, հագցրել ձեռնաշղթաներ, զրկել ազատությունից, տարել են գերեզմանատուն եւ զենքի սպառնալիքով պահել նշված վայրում ու հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին՝ պահանջել 1.700 ԱՄՆ դոլար:

 

Քաղաքացին չորս ու կես ժամ զրկված է եղել ազատությունից:

 

Քաղաքացուն «կալանավորողները»՝ հինգ հոգի, ձերբակալված են։

 

եՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: