Կիևում պատանդ են վերցրել ԵՄ արտգործնախարարներին ուղեկցող պետանվտանգության աշխատակիցներին: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

 

Պետանվտանգության աշխատակիցներին ուղեկցում էին Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտգործնախարարներին: Գերատեսչության կայքում ասվում է, որ պաշտպանության աշխատակիցներին պատանդ են վերցրել՝ կարծելով, թե նրանք սադրիչներ են:Կայքում խնդրում և կոչ են անում ընդդիմությանն ազատել նրանց և հեռու մնալ միջազգային սկանդալ հրահրելուց:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ անկարգությունների զոհ է դարձել 75 մարդ: