Աստանայում տղամարդը պատանդ է վերցրել բանկի պահակին և ևս 7 հոգու և պահանջել փոխանցել բանկի ողջ ունեցվածքը աղքատ և հաշմանդամություն ունեցող երեխաներին։

Ղազախական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանության հատուկ ջոկատայինները անցել են գործողությունների, ինչի արդյունքում հանցագործը ձերբակալվել է, պատանդներն ազատ են արձակվել։

Հաղորդվում է, որ տուժածներ չկան։