HayNews.am Դեպքը եղել է Քումլուջա շրջանում։ Ջունեյթ անունով տղամարդը մսագործի դանակով պատանդ է վերցրել հղիության 6-րդ ամսում գտնվող կնոջը ու տարել նրան դատարանի դիմաց։ Դատարանից նա պահանջել է կարճել իր դեմ հարուցված քրեական գործը, որով նա մեղադրվում էր իրավապահին վիրավորելու և հարվածելու համար։

 

Շուրջ կես ժամ դատարանի առաջ Ջունեյթը սպառնացել է սպանել կնոջը, սակայն ոստիկաններին հաջողվել է վնասազերծել և ձերբակալել նրան։