Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնում անհայտ հանցագործները պատանդ են վերցրել:

 

«Ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է Դոցենբերգ փողոցի վրա գտնվող շենքերից մեկի բնակարանում պատանդառությանը»,- ասված է RTBF հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

 

Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ զինված տղամարդը պատանդ է վերցրել իր կնոջն ու երեխային:

 

Ոստիկանությունը բանակցում է նրա հետ՝ հույս ունենալով ազատել պատանդներին: