ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Թրենթոն քաղաքում զինված տղամարդն արդեն 2 օր է' պատանդ է պահում մարդկանց իր սեփական առանձնատանը. հայտնում են տեղական լրատվամիջոցները: Իրավիճակը գրեթե չի փոխվել ուրբաթ երեկոյից, երբ ոստիկանները շրջափակման մեջ էին վերցրել տունը:
Ոստիկանությունը ոչ մի տեղեկություն չի տալիս պատանդների քանակի մասին, սակայն ԶԼՄ-ներում լուրեր են պտտվում, որ խոսքը առնվազն 2 անչափահասի մասին է, ովքեր, հավանաբար, հենց այդ տղամարդու երեխաներն են: Հայտնի է դարձել, որ տղամարդը, հանարավոր է, սպանել է իր կնոջը և իր 4 երեխաներից մեկին, նախքան այնտեղ կհասներ ոստիկանությունը: