69-ամյա տղամարդը, ով Մելբուռնի սրճարաններից մեկում պատանդ է վերցրել երկու կանանց, ձերբակալվել է: Մի քանի ժամ սրճարանում նա գերի էր պահում կանանց, սակայն, ի վերջո, հանձնվել է իրավապահներին:
Իրավապահների խոսքով՝ կանանցից մեկը նախկինում ռոմանտիկ հարաբերությունների մեջ է եղել ենթադրյալ հանցագործի հետ: Սակայն, մի քանի շաբաթ առաջ նրանք բաժանվել էին: Գուցե միջադեպի պատճառը նրանց միջև ծագած կոնֆլիկտն է եղել: Երկրորդ պատանդը՝ սրճարանի աշխատակցուհին է, հաղորդում է ABC News-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինված տղամարդը երկու մարդու պատանդ է վերցրել Մելբուռնի սրճարաններից մեկում, ոստիկանությունը շրջափակել էր սճարանը: Բանակցություններից հետո իրավապահ մարմիններին հաջողվել է համոզել հանցագործին ազատ արձակել պատանդներին: