Վրացի իրավապահները Ռուսթավիում ձերբակալել են հանցավոր խմբավորման անդամների՝ մարդուն ազատությունից ապօրինի զրկելու գործի առնչությամբ, տեղեկացնում է Грузия online-ը:

 

 

Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկություններով՝ խումբը գումար շորթելու նկատակով առևանգել է Ռուսաստանի Դաշնության 2 քաղաքացու:

 

 

Որոնողական միջոցառումների շրջանակում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ են ստացել և ձերբակալել հանցավոր խմբավորման անդամների՝ Ադրբեջանի երկու քաղաքացիներ 1976 թվականին ծնված Մուբարիզ Բ.-ին, 1984 թվականին ծնված Ֆարիզ Խ.-ին, ինչպես նաև Վրաստանի երեք քաղաքացիների՝ 1988 թ.-ին ծնված Վլադիմիր Ջ-ին, 1983 թվականին ծնված Վուկար Կ.ին և 1988 թ.-ին ծնված Ռոման Զ.-ին:

 

 

Պարզվել է, որ ՌԴ քաղաքացիներ՝ գործարարներ Ուզեիր Ս.-ն և Մահիր Ա.-ն Վրաստան են եկել ազգականի հարսանիքին մասնակցելու համար: Սակայն նրանք առևանգվել են հանցավոր խմբավորման կողմից, որոնք նրանց ազատ արձակելու համար փրկագին են պահանջել:

 

 

Իրավապահների գործողությունների արդյունքում ձերբակալվել են հանցավոր խմբավորման 5 անդամներ: Նրանց վճարված գումարի մի մասը՝ 5.700 դոլար, առգրավվել է որպես իրեղեն ապացույց: