Երեւանի Արտեմ Միկոյանի անվան 166 հիմնական դպրոց ներխուժած ու աշակերտներին ծեծի ենթարկած սաներից մեկի հայրը ձերբակալվել է: Այս մասին տեղեկացանք Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ Ոստիկանությունից հաղորդել էին, որ 166 դպրոցից ժամը 12։57-ին հաղորդում էր ստացել, որ հարձակվել են դպրոցի վրա։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ դպրոցի 8-րդ դասարանի սաներից մեկի հայրը վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել 9-րդ դասարանի երկու սաների, որոնք վնասվածքներով տեղափոխվել են բուժօգնության։ Կազմված փաստաթղթերն ուղղարկվել են քննչական բաժին: