Ինչպես հաղորդում է «Украинская правда»-ն, Ուկրաինայում ձերբակալվել են  4 անձինք, ովքեր կասկածվում էին ուկրաինացի լրագրող Տատյանա Չերնովիլի  վրա հարձակում գործելու մեջ:

 

Նշենք, որ ձերբակալվածների թվում է նաև ավտոմեքենայի վարորդը, ում մեքենայում էլ եղել են հանցագործները:

 

Լրագրողի վրա հարձակում է գործել 5 անձ, սակայն մեկին գտնել դեռևս չի ստացվել: 

 

 Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Տատյանա Չերնովիլը հարձակման էր ենթարկվել: