Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Դենիս Մոնաստիրսկին հաստատել է ուկրաինացի զինծառայող Արտեմ Ռյաբչուկի կալանավորումը, ով Դնեպրում կրակել էր մարդկանց վրա։
Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողը Դնեպրի հարավային մեքենաշինական Յուժմաշ գործարանի տարածքում Կալաշնիկովի ինքնաձիգից կրակել է զինծառայողների վրա, ինչի հետևանքով՝ 5 մարդ է զոհվել, ևս 5֊ը վիրավորվել է։ Այնուհետև զինծառայողը զենքով դիմել էր փախուստի։
«Արտեմ Ռյաբչուկը հենց նոր բերման է ենթարկվել Դնեպրոպետրովսկի մարզի ոստիկանների կողմից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՆԳՆ ղեկավարը։