Ուկրաինայում ձերբակալվել է Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը: Նա մեղադրվում է 92 մլն ուկրաինական գրիվնայի յուրացման մեջ, հայտնում է Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը, գրում է Ռիա Նովոստին։

«Օդեսայի քաղաքապետը բերման է ենթարկվել»,- հայտնել են նախարարությունից։

Տրուխանովը և մյուսները մեղադրվում են ավելի քան 92 միլիոն գրիվնա (մոտ 2,5 մլն դոլար) բյուջետային միջոցների հափշտակության մեջ, ինչը հնարավոր է դարձել նախկին «Կրայան» գործարանի տարածքներից մեկի համայնքային սեփականություն ձեռք բերելու սխեմայի իրականացման արդյունքում։

Ուկրաինայի Գերագույն հակակոռուպցիոն դատարանը պաշտոնյայի համար խափանման միջոց է ընտրել երկու ամսով կալանքը։